Որոնել
Արխիվ
05.12.2019  11:07

Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված ակումբը բանակցում է ճանաչված մարզչի հետ

Ռուսաստանի հավաքականի, Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու «Վիտեսի» նախկին մարզիչ Լեոնիդ Սլուցիկ կարող է հունական թիմ գլխավորել: Бизнес Online-ը տեղեկացնում է, որ ռուս մասնագետը բանակցում է ԱԵԿ-ի հետ: 48-ամյա մասնագետն օրերս հրաժարական է տվել և հեռացել հոլանդական թիմից, որը պարտվել էր վերջին 5 խաղերը:

Ներկայումս Աթենքի թիմը նոր մարզիչ է փնտրում, քանի որ Նիկոս Կոստենօղլուի գլխավորությամբ վերջին երեք խաղերում ընդամենը մեկ միավոր է վաստակել և նահանջել է հինգերորդ հորիզոնական:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԵԿ-ը հետաքրքրված է Տիգրան Բարսեղյանի ծառայություններով: Հայաստանի հավաքականի հարձակվողը հնարավոր տեղափոխության հավանականությունը «լուրջ» էր որակել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000