Որոնել
Արխիվ
05.12.2019  02:17

«Լիվերպուլը» մերսիսայդյան դերբիում հաղթեց խոշոր հաշվով (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլն» Էնֆիլդում մրցեց «Էվերթոնի» հետ և հաղթեց 5-2 հաշվով։

6-րդ րոպեին Դիվոկ Օրիգին բացեց հաշիվը, 17-րդ րոպեին Ջերդան Շաքիրին կրկնապատկեց այն։ 21-րդ րոպեին Մոյզե Քինը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց առաջին կեսում Օրիգին դուբլ ձևակերպեց (31), իսկ 45-րդ րոպեին Սադիո Մանեն խփեց իր թիմի 4-րդ գոլը։ Այնուամենայնիվ, առաջին կեսի վերջին վայրկյանին Ռիշարլիսոնը կարողացավ խփել իր թիմի երկրորդ գոլը։ Երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ։ Ժորժինյո Վեյնալդումն 90-րդ րոպեին կրկին հաշիվը խոշոր դարձրեց։

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 43 միավոր և 8 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լեսթերից»։ «Էվերթոնը» 14 միավորով 18-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000