Որոնել
Արխիվ
04.12.2019  20:41

Արայիկ Հարությունյան. «Եթե նախարարությունում կոռուպցիոն դեպք եղել է՝ ես տեղյակ չեմ եղել»

Արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն հաղորդել է, որ ԿԳՄՍ փոխնախարարն ու հայկական ակումբի սեփականատերերից մեկը ձերբակալվել են։ 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով հաստատեց, որ խոսքը գնում է ԿԳՄՍ սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանի մասին և նշեց, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է պատժվի։

«Այն մեկնաբանությունները, թե, եթե նման դեպք եղել է՝ արդյո՞ք նախարարը տեղյակ չի եղել կամ չի արտոնել, կյանքում նման բան չի կարող լինել։ Դա շատ լավ գիտեն նախարարությունում, մեր քաղաքական ուժում և լավ գիտի հասարակությունը։ Եթե սխալմունք տեղի ունենա՝ ես կխոսեմ ու կասեմ, թե որտեղ ենք սխալվել, բայց մեզանում տեղ չունի կոռուպցիան»,- ասեց Հարությունյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000