Տիգրան Բարսեղյանի թիմը կարող է առաջնությունը սկսել բացասական միավորներով
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ակումբը` «Կայսարը» կարող է լուրջ պատժամիջոցի ենթարկվել: Այդ մասին գրում է kazfootball.kz-ն:
2019 թվականի հունվարին Կիզիլորդ քաղաքի ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Մարին Օրշուլիչի հետ: Ընդամենը մեկ շաբաթ անց համաձայնագիրը խզվել է:
Այժմ խորվաթը դիմել է ՖԻՖԱ-ին, որը հայցը բավարարելու դեպքում «Կայսարին» կարող է զրկել միավորներից: Ղազախստանի ավարտված առաջնոթյունը բացասական միավորներով էր մեկնարկել «Ակտոբեն», որը նման պատժի էր արժանացել ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու պատճառով:
Հիշեցնենք, որ Բարսեղյանի պայմանագրի ժամկետը «գայլերի» հետ սպառվելու է դեկտեմբերի վերջին: