«Հպարտ եմ, որ առաջադրվել եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում». Արսեն Աղաջանյան
«Փյունիկի» կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Արսեն Աղաջանյանն արձագանքել է այդ լուրին:
«Սիրելի ընկերներ,
Շնորհակալ եմ Արթուր Սողոմոնյանին և հպարտ, որ առաջադրվել եմ որպես ՀՖՖ նախագահի թեկնածու «Փյունիկ» ակումբից։
Կարծում եմ, որ ֆուտբոլը վառ անհատականությունների համատեղ արարելու արվեստ է, և սերը առ ֆուտբոլ ֆանտաստիկ արդյունքներ է գրանցելու։ Պատրաստ եմ ձեզ հետ միասին մարտահրավեր նետել ինքս ինձ, հանգամանքներին, դժվարություններին և ապահովել այդ կախարդական թռիչքը:
Բարի երթ մեզ բոլորիս և ի գործ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աղաջանյանը: