Որոնել
Արխիվ
04.12.2019  14:30

Իբրահիմովիչն ակնարկել է` որն է դառնալու նրա հաջորդ թիմը

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ վերադառնալու է Ա սերիայի:

«Տեղափոխվելու եմ թիմ, որը պետք է վերադառնա հաղթանակներին, թարմացնի իր պատմությունը և պատերազմի բոլորի դեմ: Դա ինձ համար միակ միջոցն է շարժառիթ գտնելու համար, որպեսզի կրկին բոլորին զարմացնեմ:

Բացի ֆուտբոլից` կա նաև ընտանիքիս հարմարավետության գործոնը: Կտեսնվենք Իտալիայում»,- GQ Italia-ի հետ զրույցում ասել է 38-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Զլատանը համաձայնության է հասել «Միլանի» հետ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման», «Նապոլին» և «Բոլոնյան»:

Շվեդն ազատ գործակալի կարգավիճակ ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000