Որոնել
Արխիվ
04.12.2019  01:23

Բերեզովսկի. «Հաջորդ տարի «Սոչին» պայքարելու է Եվրոպա լիգայի ուղեգրի համար»

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ, ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է իր թիմի հեռանկարի մասին։

«Մենք ուժեղ ենք մեր ցանկացած խաղացողով։ Այո, երեկ մեզ մոտ չի ստացվել, բայց վաղն ամեն ինչ լավ կլինի։ Բոլորը դրանում կհամոզվեն շատ շուտով։ Ես գիտեմ իմ տղաներին և վստահ եմ նրանց ուժերին։ «Սոչին» առաջընթաց է գրանցելու և չի մնալու վերջին հորիզոնականում։ Կարևոր չէ, թե որ մարզչի հետ, բայց իրավիճակը կփոխվի։ Հաջորդ մրցաշրջանում «Սոչին» պայքարելու է Եվրոպա լիգայի ուղեգրի համար, 100%»,- Բերեզովսկիի խոսքերն է մեջբերում Match.TV-ն։

Հիշեցնենք, որ «Սոչին» 17 խաղից հետո ունի 14 միավոր և եզրափակում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000