Որոնել
Արխիվ
04.12.2019  00:06

Էրիկ Վարդանյանը վիրահատվել է. ապաքինումը երկար կտևի

Հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վիրահատվել է։

«Էրիկը խնդիրներ ուներ ծնկի հատվածում։ Այն անընդհատ անհանգստացնում էր նրան։ Երբ ես սկսեցի նրա գործերով զբաղվել՝ ամենալավ բժշկին բերեցի։ Նա ասաց, որ, եթե Էրիկը ցանկանում է առանց ցավերի ֆուտբոլ խաղալ և լիարժեք առողջ մարդ լինել՝ պետք է վիրահատվի։

Այսօր նա վիրահատվել է։ Երեկոյան կզանգեմ բժշկին ու կիմանամ, թե որքան է տևելու ապաքինման գործընթացը։ Նախնական տվյալներով, նա կապաքինվի 3-6 ամսվա ընթացքում»,- Սելյուկի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք, որ Վարդանյանի համար «Փյունիկը» «Սոչիից» ստացել է 500 հազար եվրո։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000