«Սիթիի» առանցքային պաշտպանը նշել է, թե երբ դաշտ կվերադառնա
«Մանեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը նշել է ապաքինման մոտավոր ժամկետը, նաև՝ հավելել, որ թիմն ի վիճակի է հետ բերել 11 միավորի տարբերությունը «Լիվերպուլի» նկատմամբ ԱՊԼ-ում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի վիրահատության է ենթարկվել։
«Իհարկե, «Սիթին» դեռ կարող է չեմպիոն դառնալ։ Նախորդ մրցաշրջանում իրավիճակը նմանատիպ էր, երբ «Լիվերպուլն» առջևում էր։ Մենք դեռ ժամանակ ունենք նրանց հասնելու համար։ Պետք է կարողանանք այլևս միավորներ չկորցնել։
Ինչ վերաբերվում է իմ ապաքինմանը՝ այն շատ լավ է ընթանում։ Ինձ դեռ ժամանակ է պետք, բայց հույս ունեմ հնարավորինս շուտ վերադռնալ։ Կոնկրետ ժամկետ չեմ նշի, բայց մեկ ու կես-երկու ամսից դաշտ վերադռնամ»,- Լապորտի խոսքերն է մեջբերում The National Sport-ը։