«Ռոմայի» առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Ինտերի» հետ խաղը
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հիվանդության պատճառով այսօր բաց է թողել թիմի հերթական մարզումը, հաղորդում է Calciomercato-ն։
Նշվում է, որ բոսնիացի ֆուտբոլիստը կարող է չհասցնել ապաքինվել մինչև դեկտեմբերի 6-ը։ Այդ օրը հռոմեացիներն արտագնա հանդիպում կանցկացնեն Ա սերիայի առաջատար «Ինտերի» հետ։
Հիշեցնենք, որ «Վերոնայի» հետ նախորդ խաղում (3-1) Ջեկոն 86 րոպե է անցկացրել։