Պույոլը վստահ է, որ Մեսսին կրկին Ոսկե գնդակ կնվաճի
«Բարսելոնայի» լեգենդ Կառլես Պույոլը մկնաբանել է երեկ Փարիզում կայացած Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը։
Հիշեցնենք, որ կարիերայի 6-րդ Ոսկե գնդակը նվաճեց կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Շնորհավորու՛մ եմ, Լե՛ո։ Դրանք արդեն 6-ն են և վստահ եմ, որ դեռ էլի կհաղթես․․․ Շնորհակալ եմ, որ ինձ ստիպել ես վայելել։ Դու ֆուտբոլում կրքի և սիրո օրինակ ես»,- գրել է Պույոլն իր ինստագրամյան էջում։