Որոնել
Արխիվ
03.12.2019  16:44

Մոդրիչը` Ռոնալդուի բացակայության մասին. «Մրցակիցներին հարկավոր է հարգել և ներկա լինել մրցանակաբաշխությանը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հաղթանակը և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը:

«Հպարտ եմ այս տոնին ներկա լինել, որպեսզի մրցանակը հանձնել Լեո Մեսսիի: Նա արժանի էր: Մենք մրցակից ենք, այլ ոչ թե թշնամիներ, չնայած ֆուտբոլը, երբեմն, սահմաններից դուրս է գալիս:

Ինչ վերաբերվում մրցանակաբաշխությունում Ռոնալդուի բացակայությանը, ապա կարող եմ ասել, որ ֆուտբոլը դա հարգանք է: Նույնիսկ եթե չես հաղթում, մրցակիցների նկատմամբ հարգանքից ելնելով պետք է այստեղ լինես»,- խորվաթի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000