Որոնել
Արխիվ
03.12.2019  16:57

Իբրահիմովիչը մոտ է Իտալիա վերադառնալուն. պայմանագիրը համաձայնեցված է

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ մոտ է Իտալիայի առաջնություն վերադառնալուն:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ շվեդը «Միլանի» հետ համաձայնեցրել է պայմանագիրը: Այն նախատեսված է լինելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

38-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ է ստացել, երբ սպառվել է «Լոս-Անջելես Գելաքսիի» հետ պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք, որ Զլատանը «Միլանի» կազմում է խաղացել 2010-2012 թվականներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000