Որոնել
Արխիվ
03.12.2019  15:52

Հայտնի են Մ-19 Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետև Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի Լիգայի մրցաշարի: Այն կմեկնարկի 2020 թվականի աշնանը։

Առաջին փուլում ՈՒԵՖԱ-ի անդամ 54 հավաքականները կբաժանվեն A (20 թիմ), B (16 թիմ) և C (18) լիգաների։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է C լիգայում, հայտնում է ՀՖՖ-ի կայքը: 

Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության՝ Ազգերի Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը հայտնվեց C լիգայի առաջին խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Լյուքսեմբուրգի և Էստոնիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան էստոնիայում՝ սեպտեմբերի 2-ից 8-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000