Որոնել
Արխիվ
03.12.2019  10:42

Հայ ֆուտբոլիստը մրցանակ կստանա ՈՒԵՖԱ-ի կողմից

Դեկտեմբերի 3-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կկայանա Մ17/19 տարեկանների 2020/21թթ վիճակահանությունը, որի ժամանակ ՈւԵՖԱ-ի կողմից մրցանակներ կհանձնվեն հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Մրցանակաբաշխությանը ներկա կլինի նաև «Ուրարտու-2-ի» պաշտպան Արսեն Եղիազարյանը, հայտնում է երևանյան ակումբի կայքը:

Եղիազարյանն առաջադրվել է մրցանակի՝ 2019 թվականի Եվրոպայի Մ19 առաջնության ժամանակ Հայաստանի պատանեկան հավաքականում ցուցադրած լավ խաղի համար:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000