Այդ արդյունավետ գործողության շնորհիվ Մեսսի-Սուարես զույգը հասավ հիանալի ցուցանիշի։ Արգենտինացին արդեն 28 անգամ գոլ է խփել Լա լիգայում Սուարեսի փոխանցումից հետո, իսկ ուրուգվայցին նույնքան գոլ է խփել Մեսսիի փոախանցումից հետո։ Ընհանուր առմամբ, միասին կազմակերպել են 56 գոլ, հաղորդում է Պեդրո Մարտինի թվիթերյան էջը։
Այդ ցուցանիշը լավագույնն է Իսպանիայի առաջնության պատմության մեջ։ Երկրորդ տեղում են «Ռեալի» նախկին հարձակման զույգը՝ Կրիշտիանու Ռոնալդու-Կարիմ Բենզեմա (40 գոլ)։