Որոնել
Արխիվ
02.12.2019  21:34

Կասանո. «Ռոնալդուն մեծ խնդիրներ ունի Սարիի հետ»

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի և թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կարծում եմ՝ Ռոնալդուն մեծ խնդիրներ ունի Սարիի հետ։ Դա սկսվեց այն ժամանակ, երբ Սարին 2 անգամ փոխարինեց նրան։ Դա դուր չի եկել պորտուգալացուն։ Նրանք փորձում են թաքցնել, որ կոնֆլիկտ ունեն»,- ասել է Կասանոն Canale 5-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն երկու դեպքում էլ փոխարինվելուց հետո ակնհայտորեն դժգոհել է՝ լքլով ստադիոնը մինչև հանդիպումների ավարտը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000