26-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Փյունիկից»: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:
Եֆիմովն այս ամռանն էր միացել հայկական թիմին և անցկացրած 11 պաշտոնական խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ստանիսլավ Եֆիմովին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում խփած 46 գոլով ռուս ֆուտբոլիստը դարձել էր Առաջին խմբի լավագույն ռմբարկու: