Որոնել
Արխիվ
02.12.2019  16:53

Շշմելու ինքնագոլի պատճառով «Շիրակը» Երևանում պարտություն կրեց (VIDEO)

Հայաստանի առաջնության 15-րդ տուրի և ընդհանուր 2019 թվականի վերջին խաղում «Գանձասար-Կապանն» Ավանի ակադեմիայում մրցեց «Շիրակի» հետ: Արմեն Պետրոսյանի թիմն առավելության հասավ 1:0 հաշվով:

Որոշիչ դարձավ 37-րդ րոպեին գյումրեցիների պաշտպան Հրայր Մկոյանի ապշեցուցիչ ինքնագոլը:

Այսպիսով, Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն առաջնությունում կրած երեք անընդմեջ պարտություններից հետո 25 միավորով նահանջեց հինգերորդ տեղ, սակայն առաջատար Լոռիին զիջում է ընդամենը 3 միավորով:

«Գանձասարը» վաստակեց 14 միավոր, բայց մնաց 9-րդ տեղում և «Նոայի» (24) հաղթանակի պատճառով վերջնականապես զրկվեց թոփ-6-ում հայտնվելու և չեմպիոն դառնալու հնարավորությունից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000