Հայաստանի առաջնության 15-րդ տուրում «Նոան» «Նաիրի» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումից հետո Մաքսիմ Մայրովիչը գլխի հարվածով բացեց հաշիվը:
71-րդ րոպեին րոպեին տանտերերի պաշտպան Միխայիլ Կովալենկոն անհիմն ձեռքով խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադշտից: Այնուամենայնիվ, տանտերերը նույնիսկ 10 ֆուտբոլիստով կարողացան ամրապնդել հաղթանակը: 85-րդ րոպեին Մայրովիչ-Դեոբալդ կոմբինացիան եզրափակեց փոխարինման մտած Դմիտրի Լավրիշևը:
«Նոան» վաստակեց 24 միավոր մնաց վեցերորդ տեղում, սակայն արդեն ընդամենը 4 միավորով է զիջում առաջատար «Լոռիին»: «Արարատը» 27 միավորով չորրորդ տեղում է:
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր