Այսօր կայանալու է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը:
Կատալոնական Mundo Deportivo-ն և մադրիդյան Marca-ն տեղեկացնում են, որ մրցանակը ստանալու է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին առաջ է անցել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկից, ով զբաղեցնելու է երկրորդ տեղը:
Մեսսին ռեկորդային` 6-րդ անգամ կստանա «Ոսկե գնդակը»: Մրցանակաբաշխությունն անցկացվելու է Ֆրանսիայում: