Որոնել
Արխիվ
02.12.2019  12:25

Պաշտոնական. «Փյունիկը» նոր պայմանագիր կնքեց իր ֆուտբոլիստի հետ (PHOTO)

Ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն կշարունակի մրցելույթները «Փյունիկի» կազմում: Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

26-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում է միացել «Փյունիկին»: «Փյունիկի» կազմում Նիրիսարիկեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 8 խաղ՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Նիրիսարիկեն հանդիսանում է նաև Ռուանդայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 17 խաղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000