Հայկական թիմերը 64 խաղ են անցկացրել, բայց հավասար ցուցանիշ ունեն. այսօր
կմրցեն 65-րդ անգամ
Հայաստանի առաջնության 15-րդ տուրի` «Գանձասար-Կապան» – «Շիրակ» խաղից առաջ «արջերի» պաշտոնական կայքը ներկայացրել է ուշագրավ վիճակագրական տվյալ:
Թիմերը միմյանց հետ մրցել են 64 անգամ ու կողմերից ոչ մեկն առավելություն չունի, քանի որ թե՛ «Շիրակը» ու թե՛ «Գանձասար-Կապանը» տոնել են 20-ական հաղթանակ։ Այս դիմակայությունում ամենից շատը ոչ-ոքիներ են գրանցվել՝ 24 անգամ։
Բայց գոլերը միշտ շատ են եղել։ Կայացած 64 խաղում խփվել է 141 գոլ, որից 74-ը հեղինակել են կապանյան թիմի ֆուտբոլիստները, իսկ 67-ը գյումրեցիները։
Ավանի ակադեմիայում կայանալիք մրցավեճը կսկսվի ժամը 14:45-ին: