Որոնել
Արխիվ
02.12.2019  10:36

Արսեն Բեգլարյանի թիմը կմասնակցի անցումային խաղերի

Բելառուսի առաջնության վերջին տուրում «Դնյապրոն» արտագնա խաղում 5:3 հաշվով պարտվել է «Էներգետիկին»:  Երկու թիմերը միմյանց միջև պայքարում էին անցումային գոտուց` 16-րդ տեղից դուրս գալու համար:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը մնացել է հյուրերի պահեստայինների թվում:

Տանտերերի հայ կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 67-րդ րոպեին: 57-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել:

Այսպիսով, «Դնյապրոն» 30 միավորով առաջնությունում գրավեց 16-րդ տեղը և անցումային խաղում կմրցի Առաջին լիգայում երրորդ տեղը գրաված Բրեստի «Ռուխի» հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000