Որոնել
Արխիվ
01.12.2019  22:47

Հեփի-էնդ Լեսթերում. Հաղթական գոլ` 90+4 րոպեին, որը երկար դիտեցին VAR-ով և հաշվեցին (VIDEO)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Լեսթերը» կամային հաղթանակ է տոնել «Էվերթոնի» նկատմամբ: 23-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Ռիշարլիսոնը, իսկ 68-ին Ջեյմի Վարդին պատասխան գոլն է խփել:

Անչափ լարված են ստացվել մրցավարի ավելացրած րոպեները: 90+4 րոպեին Կելեչի Իհենաչոն գոլ է խփել, սակայն եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ է ցույց տվել: Մրցավարը դիմել է VAR համակարգի օգնությանը, որի միջոցով 1,5 րոպե տարատեսակ կրկնապատկերներ դիտելուց հետո որոշում է կայացվել գոլը գրանցել:

Այսպիսով, Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել և 32 միավորով շարունակում է երկրորդ տեղը զբաղեցնել: «Էվերթոնը» 14 միավորով 17-րդն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000