Բունդեսլիգայի նախկին առաջատարը կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը
(VIDEO)
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Բրել Էմբոլոն, ով նաև չի իրացրել 11-մետրանոց հարվածը: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Մարկուս Թյուրամը և Պատրիկ Հերմանը: Հյուրերից գոլ են խփել Ժոնաթան Շմիթը և Լուկաս Հոլերը:
Այսպիսով, Մարկո Ռոզեի գլխավորած թիմը 28 միավորով կրկին վերադարձավ առաջին տեղ: «Ֆրայբուրգը» 22 միավորով մնաց վեցերորդ տեղում: