Որոնել
Արխիվ
01.12.2019  18:58

Ալեքսանդր Գրիգորյան. «Հայկական ֆուտբոլը ներսից ավելի բարդ է, քան պանրի տեսակները»

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն «Արարատ-Արմենիայի» դեմ Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խաղից (0:0) հետո կարծիք է հայտնել հայկական ֆուտբոլի մասին:

- Ի՞նչ տպավորություն թողեց հայկական ֆուտբոլը ներսից: Կենցաղային առումով:

- Ներսից եկեք չփորձենք պարզել, որովհետև այն ավելի բարդ է, քան հայկական պանրի տեսակների քանակը: Նաև ունի վառ հոտեր: Ես դա մի փոքր ներսից քաշեցի, այդ պատճառով նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել, թե այն ներսից ինչպիսին է:

Իսկ արտաքնապես… արև է շոյում Արարատի վրա: Ոչ միայն Երևանի «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի», այլ բոլոր հայկական թիմերի: Տեսեք` ինչպիսի բում է: Հինգ թիմեր հավակնում են առաջին տեղին, 17 թիմ կա Առաջին խմբում: Մի քանի խաղ դիտեցի Առաջին խմբից, ում ասես այնտեղ չտեսա. նույնիս ճապոնացիներ այնտեղ կային, օ…. հայեր այնտեղ տեսա: 17 թիմ և չկան հայեր: Հավանաբար դա հայկական ֆուտբոլը զարգացնելու տրամաբանական քայլ է (հեգնում է-խմբ.):

Իսկ եթե լուրջ խոսենք, հայկական ֆուտբոլում մրցակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում: Հավակնոտ ակումբներ, հավակնոտ տերերով, յուրքանաչյուրն ասում է. «Ես փող եմ ներդնում, արդյունք տվեք: Տվեք կոլումբացիներ, պաղեստինցիներ, տվեք, տվեք, տվեք»:

Այդ այդ պարագայում որտե՞ղ են հայերը: Այդ պատճառով, եթե խոսենք մակերեսի մասին` ամեն ինչ գեղեցիկ է»,- ասել է Գրիգորյանը:

Երևանյան թիմի նոր մարզչի ամբողջական ասուլիսը` տեսանյութում.

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000