Որոնել
Արխիվ
01.12.2019  16:43

Չարչարանքներին ապաշխարանք. «Երևանը», հավանաբար իր վերջին խաղում, պարտվեց 0-8 հաշվով (VIDEO)

Հայաստանի առաջնության 15-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ ընդունեց «Երևանին» ու հաղթեց 8-0 հաշվով:

5 գոլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն, ով իր խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի, երկու անգամ աչքի ընկավ Ռոբերտ Մինասյանը, մեկ գոլի հեղինակ էլ դարձավ Լուիս Մատեուսը:

Այս հաղթանակի շնորհիվ «Լոռին» վաստակեց 28 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Երևանը» վաստակած միավորներ չունի և զբաղեցնում է վերջին տեղը:

Խաղից հետո «Երևան» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջը հանդես է եկել հետևյալ գրառմամբ.

«Երևան» ՖԱ, լավագույն ավանդույթները շարունակվում են: Հուսով եմ, մենք կմնանք ձեր սրտերում: Շնորհակալություն ամեն ինչի համար»: Նշենք, որ վերջերս շատ են խոսակցությունները, որ այս թիմը, հնարավոր է, չշարունակի ելույթները ձմեռային դադարից հետո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000