Մառախլապատ ոչ-ոքի. «Ալաշկերտն» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին (VIDEO)
Հայաստանի առաջնության 15-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին»:
Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին. 23-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը, իսկ 33-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նաշանակեց «Փյունիկի» դարպասին այն բանից հետո, երբ Իվուն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Նիկիտա Տանկովի նկատմամբ, և այն անվրեպ իրացրեց Տիագո Գալվաոն:
Երկրորդ կեսում նոր գոլեր չեղան, թեև 71-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 ֆուտբոլիստներով, դաշտից հեռացվեց պաշտպան Նիկիտա Բարանովը:
«Ալաշկերտը» վաստակեց 27 միավոր ու միավորներով հավասարվեց առաջատար «Արարատին»: «Փյունիկը» 20 միավորով 7-րդ տեղում է: