Որոնել
Արխիվ
30.11.2019  20:31

Սարգիս Աամյանը մասնակցեց «Ֆորտունայի» հետ խաղին (VIDEO)

Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը մրցեց «Ֆորտունայի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

6-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 87-րդ րոպեին Ռոուվեն Հենինգսը հավասարեցրեց հաշիվը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում էր։ Նա փոխարինվեց 74-րդ րոպեին։

«Հոֆենհայմն» ունի 21 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Ֆորտունան» 12 միավորով 13-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000