Որոնել
Արխիվ
29.11.2019  15:44

«Չէի ասի, թե նրանք ֆեյք են». Մարինա Թաշչյանը` ՀՖՖ-ի անդամ ՀԿ-ների մասին (VIDEO)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Մարինա Թաշչյանը, ով Հենրիխ Մխիթարյանի մայրն է, Երկիր Մեդիա հեռուստաալիքի եթերում խոսել է ՀՖՖ-ում տեղի ունեցած ու կատարվող փոփոխությունների, ինչպես նաև այլ թեմաների մասին:

ՀՖՖ-ի աշխատանքի մասին

«Քանի որ պարոն Վանեցյանը շատ զբաղված էր, երբ ԱԱԾ պետն էր, հաճախ չէր գալիս ֆեդերացիա: Բայց նա ուներ երկու փոխարինող, փոխանախագահները` պարոն Նիկողոսյանը և պարոն Մելիքբեկյանը: Նրանք պարտավոր էին Վանեցյանին ներկայացնել յուրաքանչյուր մանրուք, ընդհուպ այն, որ կանոնադրությունը չէր գրանցվել: Դա պարոն Վանեցյանի սխալը չէր, պարոն Մելիքբեկյանի սխալն էր, որովհետև նա էր պատասխանատու կանոնադրույթունը գրանցելու համար: Բայց պարոն Վանեցյանը սխալը վերցրեց իր վրա»:  

Իտալիա մեկնած պատվիրակության մասին

«Այո, ղեկավարությունից եղել ենք ես և Թովմաս Գրիգորյանը, ինչպես նաև ՀՖՖ-ի մի շարք աշխատակիցներ: Խմբի մեջ եղել են կողքից մի քանի հոգի` տուրիստի կարգավիճակով: Ես դրան դեմ եմ եղել և այդ մասին խոսել եմ պարոն Մելիքբեկյանի հետ` ասելով, որ ճանապարհորդության ժամանակ տղաներն իրենց ավելի ազատ պետք է զգան: Խնդրել եմ, որ այլևս թիմի հետ օտար մարդ չլինի:

Ի՞նչ է նշանակում տուրիստի կարգավիճակով: Եղել են հովանավորներ և մարդիկ, որոնք ուղղակի վճարել են և թիմի հետ եկել: Ազգային հավաքականի տղաներն իրենց հանգիստ չեն զգում, երբ օտար մարդիկ են լինում նույն օդանավում»:

Գործկոմում այլ պաշտոնյաների առկայության մասին

«Ազգային հավաքականն ազգինն է: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է օգնել ազգային հավաքականին, յուրաքանաչյուր հարցում: Ի՞նչ է մենք նախկինում վիզաներ չե՞նք ստացել: Ֆեդերացիայում վիզաների հարցով զբաղվել եմ ես: Երբեք խնդիր չենք ունեցել, լավ հարաբերություններ ենք ունեցել բոլոր դեսպանատների հետ: Բոլոր դեսապանատները գիտեն. եթե ազգային հավաքականը մեկնում է, ուրեմն մեկնում է միայն հավաքականը»:

«Կեղծ» ՀԿ-ների ու ակումբների մասին, որոնք ՀՖՖ-ի անդամ են

«Չէի ասի, թե նրանք «ֆեյք» են: Ժամանակին ֆուտբոլային գործունեություն են ծավալել, հետո ակումբները լուծարվել են, իսկ կազմակերպությունները մնացել են որպես անդամ:

Ինչպես Գործկոմի անդամներն են ասում «ֆեյք» հասարակական կազմակերպությունները, որոնք հիմա ՀՖՖ-ի անդամ են, իրավունք չունեն ՀՖՖ-ի անդամ լինել, բայց նույն այդ կազմակերպություններն են ընտրել գործկոմի ներկայիս անդամներին»:  

Հաղորդման հյուրն է եղել նաև ՀՖՖ-ի վարչաիրավական դեպարատամենտի նախկին ղեկավար Լուսինե Բակումյանը, ով կանոնակարգի խախտման մեղադրանքներ է ներկայացրել ՀՖՖ-ի ղեկավարությանը: 

 Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000