Որոնել
Արխիվ
29.11.2019  11:04

«Արսենալը» վերջին 27 տարիների ակումբի հակառեկորդ սահմանեց

Եվրոպա լիգայի խմբային փուլում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Զինագործների» առանց հաղթանակների շարքը հասել է 7 խաղի:

Opta-ն տեղեկացնում է, որ լոնդոնյան թիմը վերջին անգամ նման անհաջող շարք էր ունեցել 27 տարի առաջ` 1992 թվականին:

Նշենք, որ վերջին խաղերում «Արսենալը» «Այտրախտից» զատ չի կարողացել հաղթել նաև «Սաութհեմփթոնին» (2:2), «Լեսթերին» (0:2), «Վիտորիա Գիմարաեշին» (1:1), Վուլվերհեմփթոնին (1:1), «Լիվերպուլին» (5:5) և «Կրիսթալ Փելասին» (2:2):

ԱՊԼ-ի առաջիկա տուրում Ունաի Էմերիի թիմը հյուրընկալվելու է «Նորվիչ Սիթիին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000