Որոնել
Արխիվ
29.11.2019  10:54

Առաջին խումբ. Սեմյոն Մուրադյանի հեթ-տրիկը և առաջատարների հաղթանակները

Հայաստանի Առաջին խմբում կայացել են 16-րդ տուրի 7 հանդիպումներ: Առաջատարներ «Լոկոմոտիվն» ու «Վեսթ Արմենիան» հերթական հաղթանակներն են տոնել: Սերգեյ Լիտովչենկոյի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատ-2»-ի դարպասը, իսկ Արմեն Շահգելդյանի թիմը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մասիսին»:

Երկու թիմերն էլ 40-ական միավորով առաջին տեղում են: Նրանց հետապնդող «Վանը» (34 միավոր) վաղը մրցելու է «Փյունիկ-2»-ի հետ:

Տուրի ուշագրավ իրադարձություններից մյուսը գրանցվել է Դիլիջանում, որտեղ համանուն թիմը 4:2 հաշվով առավելության է հասել «Անիի» նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել կարիերան վերսկած հարձակվող Սեմյոն Մուրադյանը: «Դիլիջանի» համար դա ընդամենը 2-րդ հաղթանակն էր մրցաշարում, իսկ «Անին» 2 միավորով շարունակում է վերջին տեղը զբաղեցնել:

«Շիրակ-2»-«Տորպեդո» 2:1 (1:0)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Գևորգ Վարդիկյան, 29, Լյովա Մրյան, 87 («Շիրակ-2»), Գեորգի Գրագյան, 90+3 («Տորպեդո»)

 

«Մասիս»-«Վեստ Արմենիա» 1:2 (0:1)

Ձորազբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Միխայլո Պոպով, 88 («Մասիս»), Սերգեյ Օրլով, 43, 85 («Վեստ Արմենիա»)

 

«Դիլիջան ՖԱ»-«Անի» 4:2 (1:1)

Դիլիջան, UWC մարզադպրոց

Մրցավար՝ Գևորգ Ղազարյան

Գոլերը՝ Հակոբ Դոքմանյան, 44, Սեմյոն Մուրադյան, 60, 75, 89 («Դիլիջան ՖԱ»), Սարգիս Սաղաթելյան, 27, Դանիել Աղբալյան, 86, 11մ («Անի»)

 

«Լեռնային Արցախ»-ԲԿՄԱ 0:3 (0:0)

Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Թավաքալյան

Գոլերը՝ Վադիմ Հայրիյան, 90, ինքնագոլ («Լեռնային Արցախ»), Նարեկ Գրիգորյան, 50, 87 (ԲԿՄԱ)

 

«Լոկոմոտիվ»-«Արարատ-2» 4:0 (1:0)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլերը՝ Եվգենի Գրիգորիուս, 5, Արսեն Հովհաննիսյան, 69, Կարապետ Մանուկյան, 71, Օլեքսեյ Բոյկո, 89

 

«Արարատ-Արմենիա-2»-«Արագած» 6:0

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Շահեն Աղայան

 

«Ուրարտու-2»-«Ալաշկերտ-2» 3:2 (2:2)

Երևան, «Ուրարտու» մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Արսեն Սադոյան, 4, Գևորգ Տարախչյան, 27, Արթուր Խաչատրյան, 55 («Ուրարտու-2»), Դավիթ Ղանդիլյան, 37, Էդուարդ Ավագյան, 43 («Ալաշկերտ-2»)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000