Որոնել
Արխիվ
29.11.2019  00:44

«Վուլվերհեմփթոնն» ու «Բրագան» ճակատամարտեցին, «Վեոլֆսբուրգը» կարևոր հաղթանակ տարավ, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

K խմբում պորտուգալական «Բրագան» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Խաղն ավարտվեց մարտական 3-3 հաշվով։

6-րդ րոպեին Անդրե Օրտան առաջ մղեց դաշտի տերերին, 14-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը հավասարեցրեց հաշիվը, 34-րդ րոպեին Մեթ Դոերտին առաջ մղեց «գայլերին», իսկ 35-րդ րոպեին Ադամա Տրաորեն խփեց իր թիմի երրորդ գոլը։ Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները կարողացան միավոր փրկել։ 65-րդ րոպեին Պաուլինյոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 79-րդ րոպեին Ֆրանսերժիուն հավասարեցրեց այն։

«Բեշիքթաշ» - «Սլովան»՝ 2-1

Խմբում «Բրագան» (11) և «Վուլվզն» (10) ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում։

I խումբ․ «Ալեքսանդրիա» - «Վոլֆսբուրգ»՝ 0-1

«Սենտ-Էտյեն» - «Գենտ»՝ 0-0․

«Գենտը» (9) և «Վոլֆսբուրգն» (8) ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում։

G խումբ․ «Յանգ Բոյզ» - «Պորտու»՝ 1-2

«Ֆեյենորդ» - «Ռեյնջերս»՝ 2-2

C խումբ․ «Տրաբզոնսպոր» - «Խետաֆե»՝ 0-1

«Կրասնոդար» - «Բազել»՝ 1-0

L խումբ․ «Ազ Ալկմար» - «Պարտիզան»՝ 2-2

ՄՅՈւ-ն (10) և «Ազ Ալկմարն» (9) ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում։

H խումբ․ «Ֆերենցվարոշ» - «Էսպանյոլ»՝ 2-2

ԲԿՄԱ - «Լյուդոգորեց»՝ 1-1

Վերջին տուրից առաջ հաջորդ փուլի ուղեգիրն ապահովել է «Էսպանյոլը» (11):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000