Որոնել
Արխիվ
28.11.2019  12:55

Սողոմոնյան. «ՀՖՖ-ի ապագա նախագահը չպետք է կապ ունենա հայկական որևէ ակումբի հետ»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը դիմել է ՀՖՖ-ի նախագահի ընտրությունների մասնակիցներին ու ժողովի անդամներին:

«Երեկ «Փյունիկը», «Շիրակը» և «Արարատը» համատեղ հայտարարություն էին կատարել: Իմ կողմից ցանկանում եմ դիմել բոլորին, ովքեր թեկնածություն են դնելու ՀՖՖ-ի նախագահական ընտրություններում և նրանց, ովքեր քվեարկելու են ու ամբողջ պատասխանատվությամբ են մոտենում դրան: Բացառիկ հնարավորություն ենք ստացել դեմոկրատական, օրինական ու թափանցիկ ընտրություններ անցկացնել: Իմ խորին համոզմամբ` ոչ ՀՖՖ-ի ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան հայկական ակումբների հետ:

Հարգելով ներդրողներին ու ակումբների սեփականտերերին` այդպիսի նախագահը չի կարող ապահովել իսկապես արդար ու անաչառ աշխատանք, վերադարձնել ակումբների վստահությունը Ֆեդերացիայի նկատմամբ և ապահովել հայկական ֆուտբոլի զարգացումը: Ցավոք, մեր պատմության մեջ արդեն եղել է այդպիսի կառավարման դառը փորձ, որը աղետային հետևանքներ ունեցավ: Բարձրագույն խմբում մնաց ընդամենը 6 ակումբ, որոնցից մի մասը ծրագրում էին դուրս գալ առաջնությունից:

Ժողովի անդամներին, ովքեր քվեարկելու են դեկտեմբերի 23-ին, խնդրում եմ կշռադատված որոշում կայացնել, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել, այլ ոչ թե հետ: Դեռ շատ բան է հարկավոր անել, որպեսզի հայկական ֆուտբոլը վերադառնա արժանի մակարդակի: Հուսով եմ` դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել Գործկոմի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, ովքեր կկարողանան ապահովել օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ ապագա մեր հայկական ֆուտբոլի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սողոմոնյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000