Որոնել
Արխիվ
28.11.2019  00:16

«Վալենսիան» և «Չելսին» հրաշալի հանդիպում անցկացրին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի H խմբի 5-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիայում» ընդունեց Լոնդոնի «Չելսիին»։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2։

40-րդ րոպեին Կառլոս Սոլերն առաջ մղեց «չղջիկներին», 41-րդ րոպեին Մատեո Կովաչիչը հավասարեցրեց հաշիվը, 50-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը կրկին լոնդոնցիների կողմը թեքեց նժարը, բայց 82-րդ րոպեին Դանիել Վասը փայլուն գոլով միավոր փրկեց իր թիմի համար։

Այսպիսով, խմբում «Վալենսիան» և «Չելսին» ունեն 8-ական միավոր, «Այաքսը» ունի 7, իսկ «Լիլը»՝ 1 միավոր։ «Այաքսն» ու «Լիլը» տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել։

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000