Որոնել
Արխիվ
27.11.2019  20:24

Ալեքսանդր Գրիգորյան. «Լեգիոների և հայի միջև ընտրություն կատարելիս նախապատվություն կտամ հայ ֆուտբոլիստին»

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Ուրարտուն» Վանաձորում հյուրընկալվեց «Լոռիին» և հաղթեց 1:0 հաշվով:

Խաղից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ երևանյան թիմում նորամուտը նշած գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 

«Հաճելի էր, որ անցանք հաջորդ փուլ, որովհետև մեզ համար դա շատ կարևոր է։ Առաջին խաղն էր և բնական է, որ կային շատ բացթողումներ, բայց հասկանում ենք, որ մեզ դիմակայում էր շատ արագ թիմ։ Դեռ ամբղջովին չեմ ուսումնասիրել հայկական թիմերի հնարավորությունները, բայց, հավանաբար, «Լոռին» ամենաարագ թիմերից մեկն էր։ Գոհ եմ իմ թիմի նվիրվածությունից, մարտավարական հրահանգների կատարումից, բայց պետք է խոստովանել, որ հարձակման գծում մեր խաղը չստացվեց։ Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ հաղթեցինք և անցանք հաջորդ փուլ։

Կազմում փոփոխություններ, իհարկե, կլինեն։ Այժմ թիմի տեղը մրցաշարային աղյուսակում պայմանավորված չէ մարզիչով։ Թիմը պետք է հզորացվի նոր ֆուտբոլիստների միջոցով։ Եթե դեռ թեորիապես հնարավորություն կա Բարձրագույն խմբում հայտնվել վեցնյակում, ապա պետք է անենք դա։ Նպատակը մեկն է՝ թիմին դարձնել մրցունակ և Եվրոպա լիգայում հանդես գալու ուղեգիր վաստակել՝ հաշվի առնելով նաև ակումբի տեխնիկական հնարավորությունները՝ պայմանները, որը ոչ մի ակումբ չունի Հայաստանում։

Եթե ընտրություն լինի լեգիոների, որը կարգով փոքր ինչ գերազանցում է հայ ֆուտբոլիստին և մեր ակադեմիայի խաղացողի միջև՝ բնականաբար, նախընտրություն կտամ մեր ակադեմիայի խաղացողին։ Հենց այս խաղից հետո ինքս նման հանգուցալուծման եկա»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000