Որոնել
Արխիվ
27.11.2019  10:47

ՉԼ. Երկու ֆուտբոլիստ կարմիր քարտ են ստացել գոլը սխալ տոնելու պատճառով

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բրյուգեն» «Գալաթասարայի» դեմ արտագնա մրցավեճում (1:1) կարողացել է խուսափել պարտությունից: 90+2 րոպեին գոլի հեղինակ է դարձել Կրեպեն Դիատան, իսկ նրան փոխանցում է կատարել Քլինթոն Մատան:

Երկու ֆուտբոլիստները չափազանց էմոցիոնալ են տոնել գոլը: Դիատան հանել է մարզաշապիկը, իսկ Մատան կոտրել է անկյունային դրոշակի ձողը: Գլխավոր մրցավար Իվան Կրուժլյակը երկուսին էլ դեղին քարտ է ցույց տվել, ինչը նրանց համար երկրորդն էր խաղում և վերածվել է կարմիր քարտերի:

Բելգիացիները կարողացել են պահպանել ոչ-ոքի արդյունքը և վերջին տուրից առաջ 3 միավորով զբաղեցնում են երրորդ տեղը` հնարավորություն պահպանելով դուրս գալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000