Որոնել
Արխիվ
26.11.2019  11:13

Ռուսաստանը կարող է զրկվել Եվրո-2020-ից և Չեմպիոնների լիգայի եզրափակչից

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն (WADA) իր հաշվետվությունում խորհուրդ է տվել Ռուսաստանին զրկել խոշոր մրցաշարերի կազմակերպումից:

WADA-ի գործկոմը դեկտեմբերի 9-ին կդիտարկի այդ հաշվետվությունը և որոշում կկայացնի: Խորհրդատվության մեջ նշված է նաև ռուս մարզիկներին 4 տարով զրկել մրցաշարերի մասնակցելուց:

Ռուսաստանին խոշոր մրցաշարերից զրկելու պահանջը ներառում է նաև նախկինում այդ երկրին տրամադրված կազմակերպչական իրավունքները, եթե այդ քայլին խանգարող հանգամանք չկա: Մասնավորապես Սանկտ-Պետերբուրգում նախատեսված է Եվրո-2020-ի հանդիպումները, իսկ «Գազպրոմ Արենայում» պետք է կայանա 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000