Որոնել
Արխիվ
26.11.2019  10:47

Հայաստանի առաջնության թոփ-10 ռմբարկուներից 9-ը լեգիոներ են

Հայաստանի առաջնությունում կայացել է 14 տուր և ռմբարկուական պայքարում շարունակում է ուշագրավ ցուցանիշ գրանցվել: Լավագույն 10 ռմբարկուներից 9-ը լեգիոներներ են:

Նախկինի պես առաջատարը «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն է, ով 12 գոլ է խփել: 9 գնդակով երկրորդ տեղ է բարձրացել «Փյունիկի» ներկայացուցիչ Դենիս Մահմուդովը, ով երեկ պոկերի հեղինակ է դարձել «Երևանի» դեմ մրցավեճում (8:2): Մակեդոնացին իր գոլերից 6-ը խփել է առաջնության բացահայտ հետնապահի դարպասը:

Թոփ-3 է բարձրացել «Ալաշկերտը» ներկայացնող բրազիլացի Գուստավո Մարմենտինին` 7 գոլ:

Լավագույն ռմբարկուների ցանկում միակ հայ ֆուտբոլիստն Արթուր Միրանյանն է: «Փյունիկի» ֆուտբոլիստը 6 գոլ է խփել:

 

Լավագույն ռմբարկուների տասնյակը.

 

1. Մորի Կոնե («Շիրակ») – 12 գոլ

2. Դենիս Մահմուդով («Փյունիկ») – 9

3-4. Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ») – 7

3-4. Մաքսիմ Մայրովիչ («Նոա») – 7

5-6. Արթուր Միրանյան («Փյունիկ») – 6

5-6. Ռամազան Իսաև («Երևան») – 6

7-10. Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա») – 5

7-10. Ջոնել Դեսիրե («Լոռի») – 5

7-10. Եվգենի Կոբզար («Ուրարտու») – 5

7-10. Ալեքսանդր Գլիշիչ («Ալաշկերտ») – 5


Հավելենք, որ ավելի ընդլայնված ցանկում` թոփ-20-ում հայերի թիվը հասնում է 3 ֆուտբոլիստի: Երեքական գոլ են խփել Արտակ Եդիգարյանը և Արտյոմ Սիմոնյանը (երկուսն էլ «Փյունիկ»), ովքեր 18-20 տեղերում են:


Լուսանկարը` «Փյունիկի» 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000