Որոնել
Արխիվ
25.11.2019  10:32

Պոկեր և արարատների գոլառատ դերբի. Առաջին խմբի 15-րդ տուրի բոլոր արդյունքները (VIDEO)

Նոյեմբերի 21-24-ը կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները:  Առաջատարներ «Լոկոմոտիվն» ու «Վեսթ Արմենիան» միևնույն 3:1 հաշվով հաղթել են, համապատասխանաբար, «Դիլիջանին» և «Անիին»: Երրորդ տեղում ընթացող «Վանը» 6:0 հաշվով ջախջախել է «Շիրակ-2»-ին: Պոկերի հեղինակ է դարձել Ուիլֆրեդ Էզան:

Ամենաուշագրավ խաղը կայացել է «Արարատ-2»-ի և «Արարատ-Արմենիա-2»-ի միջև: Վերջինս առավելության է հասել 4:3 հաշվով: Հաղթական է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը:

Գործող չեմպիոն «Սևանն» դժվարին հաղթանակ է կորզել «Տորպեդոյից»` որոշիչ գոլը խփելով 90+2 րոպեին: Հեռահար հարվածով աչքի է ընկել Արամ Լոռեցյանը:



ԲԿՄԱ-«Փյունիկ-2» 2:0 (1:0)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արման Ալաբերքյան

Գոլերը՝ Նարեկ Գրիգորյան, 10, Ժիրայր Շաղոյան, 84

 

«Վեսթ Արմենիա»-«Անի» 3:1 (3:0)

Ձորազբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Սամվել Հովսեփյան

Գոլերը՝ Մհեր Հարությունյան, 22, Սերգեյ Օրլով, 41 («Վեստ Արմենիա»), Աշոտ Հարությունյան, 37, ինքնագոլ, Հրաչյա Յարդումյան, 51 («Անի»)

 

«Արարատ-2»-«Արարատ-Արմենիա-2» 3:4 (1:2)

Ձորազբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Էդգար Սահակյան

Գոլերը՝ Եգոր Ռոդնին, 30, 54, Վոլոդյա Իսրայելյան, 90+4 («Արարատ-2»), Հակոբ Խաչատրյան, 6, 11մ, Արամ Խամոյան, 10, Էրիկ Ավետիսյան, 52, Հովհաննես Հարությունյան, 61 («Արարատ-Արմենիա-2»)

 

«Ալաշկերտ-2»-«Մասիս» 5:0 (1:0)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Գոռ Պողոսյան, 29, Մհեր Սուքիասյան, 60, Ախմեդ Ջինդոյան, 68, Արման Սարգսյան, 76, Արման Մանուկյան, 79

 

«Տորպեդո»-«Սևան» 1:2 (0:1)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլերը՝ Օսման Սուլեյմանով, 80, 11մ («Տորպեդո»), Արմեն Դուրունց, 45+1, 11մ, Արամ Լոռեցյան, 90+2 («Սևան»)

 

«Վան»-«Շիրակ-2» 6:0 (1:0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Էզա Կուասի Ուիլֆրեդ, 48, 82, 89, 90, Նիկիտա Անդրեև, 69 («Վան»), Վարդգես Հարությունյան, 25, ինքնագոլ («Շիրակ-2»)

 

«Արագած»-«Լեռնային Արցախ» 0:2

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

 

«Լոկոմոտիվ»-«Դիլիջան ՖԱ» 3:1 (1:0)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Էրիկ Գալստյան

Գոլերը՝ Կարապետ Մանուկյան, 16, Յարոսլավ Յասնիսկի, 77, Տիմոֆիյ Շերեմետա, 90+3 («Լոկոմոտիվ»), Դավիթ Մարկոսյան, 71 («Դիլիջան ՖԱ»)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000