Որոնել
Արխիվ
23.11.2019  22:04

Բիչախչյանը խաղացել է «Ժիլինայի» կազմում, Հովհաննիսյանի թիմը ջախջախել է առաջատարներից մեկին

Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել է «Նիտրային»: Գրանցվել է ոչ-ոքի` 0:0:

Հայաստանի հավաքականի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հյուրերի կազմում փոխարինման է մտել 71-րդ րոպեին:

«Ժիլինան» 31 միավորով երրորդ տեղում է:

Զուգահեռաբար անցած խաղում «Զեմպլին Միխալովցեն» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է երկրորդ տեղը զբաղեցնող «Դունայսկայա Ստրեդա»: Տանտերերը բոլոր գոլերը խփել են առաջին խաղակեսում:

«Միխալովցեի» կազմում հանդիպմանը հայտավորված է եղել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, սակայն նա մնացել է պահեստայինների թվում:

12 թիմերի պայքարում «Զեմպլինը» 17 միավորով 10-րդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000