Որոնել
Արխիվ
23.11.2019  02:02

Բարսեղյան. «Ինչպե՞ս կարելի էր նշանակել 11 մետրանոց, ինչու՞ է այդպես միշտ Սիմոնյանի հետ լինում»

Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում մրցեց Կապանի «Գանձասարի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում կապանցիների գլխավոր մարզչի օգնական Աշոտ Բարսեղյանը խոսեց խաղի վերջնամասում գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի նշանակած 11 մետրանոցի մասին, որի շնորհիվ արարատցիները ոչ-ոքի կորզեցին։

«Այսօր ես քիչ կվերլուծեմ խաղը, որովհետեւ դա այդքան էլ էական չէ:Այսօրվա ասուլիսը նվիրված կլինի հիասթափությանն ու անարդարությանը։ Մենք բողոքարկում ենք ուղարկելու ՀՖՖ. սպասենք, նրանց որոշմանը: Ափսոս է ամբողջ տղաների եւ մարչական շտաբի քրտինքը, որը դառնում է անիմաստ։ Եթե դա 11 մետրանոց էր, ապա ամեն խաղում պետք է նշանակվի 20 նման 11 մետրանոց, ամեն հպումը պետք է 11 մետրանոց դառնա, ինչպե՞ս կարելի է նշանակել այդպիսի 11 մետրանոց։Մեր տղաները արեցին ամեն ինչ, մենք վերահսկեցինք ամբողջ խաղը եւ արժանի ու արդար հաղթանակ էինք տոնում, ինչու՞ միջամտեց մրցավարը, ինչու՞ է այպսիսի բաներ միշտ Սիմոնյանի հետ լինում, ինչու՞ է միշտ նրա անձի հետ կապված այսպիսի թեմաները․ ախր այս ինչուների պատասխանը պետք է տանք։ Եթե խաղը ավարտվեր 1։0 հաշվով, ապա «Արարատի» ֆուտբոլիստներն էլ կծափահարեին, որովհետեւ մենք խաղացել ենք արժանի ֆուտբոլ եւ տոնելու էինք արժանի հաղթանակ։ Իհարկե դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, բայց պետք է լուրջ աշխատանքներ տարվեն այսպիսի սխալները բացառելու համար, մեկ անգամ որակազրկելով եւ հետո հետ բերելով ոչինչ չի լուծվի»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000