Ֆրանսիայի Լիգա 1-ի 14-րդ տուրում ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին գրավեց «Լիլի» դարպասը (առաջին կեսից հետո՝ 2-0)։
Այդպիսով, արգենտինացին խփեց իր 10-րդ գոլը ֆրանսիական ակումբի վերջին 9 խաղերում։
Ավելի վաղ նա առաջնությունում գրավել է «Անժեի», «Նիցցայի», «Բրեստի» դարպասները և դուբլ ձևակերպել «Մարսելի» դարպասը։ Չեմպիոնների լիգայի խբային փուլի 2 խաղում նա 3 գոլ է հեղինակել՝ դուբլ ձևակերպելով «Բրյուգեի» դարպասը և մեկ գոլ խփելով «Գալաթասարային»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊՍԺ-ն մտադիր է գնել թիմում վարձավճարով հանդես եկող Իկարդիին պայմանագրում նշված 65 մլն եվրոյով։