«Արարատը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից «Գանձասարի» հետ խաղում
(VIDEO)
Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում մրցեց Կապանի «Գանձասարի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
16-րդ րոպեին Էմիլ Եղիազարյանը բացեց հաշիվը՝ առաջ մղելով Կապանցիներին, բայց 90-րդ րոպեին մրցավարը շատ կասկածելի 11 մետրանոց նշանակեց «Գանձասարի» դարպասին։ Այն հաջող իրացրեց Ալեքսանդր Կոզլովը՝ միավոր փրկելով իր թիմի համար։
Այսպիսով, «Արարատը» վաստակեց 27 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասարը» 11 միավորով 9-րդն է։