Որոնել
Արխիվ
22.11.2019  14:34

«Շնորհակալ եմ երկրպագուներին ու ֆուտբոլիստներին». Մարադոնայի հրաժարականը չեղարկվեց (VIDEO)

Լեգենդար Դիեգո Մարադոնան հաստատել է, որ չի լքելու արգենտինական «Խիմնասիա» թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Ուրախ եմ հայտարարել, որ մնում եմ «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ պաշտոնում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ֆուտբոլիստներին, որոնց շնորհիվ ակումբի ղեկավարության հետ համաձայնության հասանք: Հուսով եմ` նրանք կկատարեն խոստումները:

Շնորհակալ եմ, որ 50 հաստիճան շոգի ժամանակ փողոց դուրս եկաք: Շնորհակալ եմ փոքր երեխային, ով ասում էր. «10 համար, վերադարձիր»: Առաջ «գայլեր»»,- Ինստագրամի իր էջում գրել է Մարադոնան:

Ավելի վաղ ակումբի նախագահը հայտարարել էր, որ 58-ամյա մասնագետը հրաժարական է տվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000