Որոնել
Արխիվ
22.11.2019  15:59

Մկրտչյան. «Խաշմանյանի մնալու հարցը կորոշեն ՀՖՖ նոր նախագահն ու Գործկոմը»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Արեն Մկրտչյանը հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի 23-ին կայանալիք ֆեդերացիայի կարևոր պաշտոնների նոր ընտրությունը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի վերաբերյալ որոշում չի կայացվի:

«Աբրահամ Խաշմանյանի մնալու հարցը կտան ՀՖՖ նոր նախագահն ու Գործկոմը: Ես մարզչի մնալու կամ չմնալու հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև դա իմ լիազորությունների սահմանից դուրս է: Այս պահին նման հարց դրված չէ, բայց երբ լինի ՀՖՖ նոր նախագահ ու Գործկոմ, միգուցե այդ հարցը քննարկվի»,- Հ1-ի եթերում ասել է Մկրտչյանը:

Ավելի վաղ Խաշմանյանը հայտարարել էր, որ կհեռանա իր պաշտոնից, եթե ՀՖՖ-ի ղեկավարությունն այդպես որոշի, իսկ եթե մնա` պետք է թիմում լուրջ փոփոխություններ կատարի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000