Որոնել
Արխիվ
22.11.2019  14:49

FAF. «Հնին վերադարձ չի լինելու»

Հայաստանի հավաքականի երկրպագուների «Հայկական Առաջին Ճակատ» (FAF) ուլտրասը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի կապակցությամբ:

«Ինչպես արդեն հայտնի է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժական տվեց զբաղեցրած պաշտոնից` այդպիսով կատարելով «Առաջին Հայկական Ճակատի» հորդորներից մեկը։ Շնորհակալություն ենք հայտնում Արթուր Վանեցյանին կատարած աշխատանքի և ողջամիտ որոշման համար։

Մենք հետևողական ենք լինելու որպեսզի պատշաճ կերպով կատարվեն հաջորդ պահանջները` ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրացիա, գործադիր կոմիտեի արձակում, նոր ֆուտբոլային գործկոմի ձևավորում` առանց քաղաքական գործիչների և ակումբների սեփականատերերի։

Հնին վերադարձ այլևս չի լինելու»,- գրված է հայտարարությունում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000