Որոնել
Արխիվ
22.11.2019  12:26

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների վարկանիշը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլում ֆուտբոլիստների վարկանիշները: Յուրքանաչյուր խաղերից հետո FedEx Performance Zone-ը միավորներ է սահմանել  ֆուտբոլիստների համար, որոնք կազմվել են պաշտոնական վիճակագրության վրա հիմնված հատուկ ալգորիթմից:Յուրաքանչյուր դիրքի համար առանձին կերպ է միավորներ տրվում: Օրինակ` պաշտպաններ համար ամենամեծ նշանակությունն ունեն գոլ բաց չթողնելը, հաջող սահընկումները, գնդակի խլումը և նմանատիպ այլ գործողություններ: Կիսապաշտպանների ու  հարձակվողների համար` գոլերը, գոլային փոխանցումները, դեպի տուգանային հրապարակ ճիշտ փոխանցումները և այլն:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ միավորները վաստակել է դարպասապահ Արամ Հայրապետյանը, ով 747 միավոր է վաստակել և մրցաշարի բոլոր խաղացողների հաշվարկում գրավել 133-րդ տեղը: Երկրորդ տեղում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է. նա ստացել 612 միավոր և ընդհանուր հաշվարկում գրավել 206-րդ տեղը: Ի տարբերություն Հայրապետյանի, Հենրիխը 4 խաղ բաց է թողել:

Ընտրական փուլի թոփ-500-ում են նաև Տիգրան Բարսեղյանը (258-րդ տեղ), Հովհաննես Համբարձումյանը (320), Գևորգ Ղազարյանը (385), Կամո Հովհաննիսյանը (441) և Վարազդատ Հարոյանը (481): Ռումյան Հովսեփյանը գրավել է 501 տեղ:

Ներկայացնում ենք ՈՒԵՖԱ-ի ներկայացրած վարկանիշով Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

1. Արամ Հայրապետյան (133-րդ տեղ)

2. Հենրիխ Մխիթարյան (206)

3. Տիգրան Բարսեղյան (258)

4. Հովհաննես Համբարձումյան (320)

5. Գևորգ Ղազարյան (385)

6. Կամո Հովհաննիսյան (441)

7. Վարազդատ Հարոյան (481)

8. Ռումյան Հովսեփյան (501)

9. Արտակ Գրիգորյան (517)

10. Կառլեն Մկրտչյան (525)

11. Ալեքսանդր Կարապետյան (700)

12. Էդգար Բաբայան (812)

13. Յուրա Մովսիսյան (876)

14. Հայկ Իշխանյան (899)

15. Սարգիս Ադամյան (1036)

16. Գագիկ Դաղբաշյան (1165)

17. Անդրե Չալըշըր (1216)

18. Տարոն Ոսկանյան (1275)

19. Արաս Օզբիլիս (1278)

20. Արթուր Քարտաշյան (1296)

21. Մարկոս Պիզզելլի (1368)

22. Արտյոմ Խաչատուրով (1451)

23. Գոռ Մալաքյան (1485)

24. Արտյոմ Սիմոնյան (1643)

25. Էրիկ Վարդանյան (1676)

26. Արտակ Եդիգարյան (1712)

27. Արթուր Միրանյան (1882)

28. Արմեն Մանուչարյան (1916)

29. Հենրի Ավագյան (1986)

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000