Որոնել
Արխիվ
22.11.2019  00:49

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բայերում»

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ժան-Կլեր Տոդիբոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել ակումբը։ «Բարսելոնան» մտադիր է 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության պայմանագրում վերադարձի հնարավորության կետ ներառել։

Sport.es-ը տեղեկացնում է, որ Տոդիբոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Լևերկուզենի «Բայերն» է։ Կողմերն արդեն բանակություններ են վարում։ Կատալոնացիները պատրաստ են բաց թողնել նրան 10 մլն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ Տոդիբոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ձմռանը՝ «Թուլուզից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա դաշտում անցկացրել է ընդամենը 77 րոպե։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000